Պատահարներ
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ԵԿՄ-ին հատկացրածը յուրացնելու համար․ ՀՔԾ
Gohar Vardanyan
1 րոպե
360 դիտում
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019 թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Գրիգորյանը մեղադրվում է «ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված, ուշադրություն, 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ» յուրացնելու համար: Այդ մասին ասված է ՀՔԾ հայտարարության մեջ:
Հայտարարությունը՝ ստորև․
«Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով հասարակության շրջանում թյուրըմբռնում ստեղծել իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման մեջ, այլ նաև դրանից առաջ և հետո (2014 թ., 2015 թ., 2017 թ.) ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ (այդ թվում` սննդամթերք, հանդերձանք և այլն) յուրացնելու և վատնելու մեջ, ինչը արտացոլված է թե´ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, թե´ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 14.02.2019 թ.-ին տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պաշտպան Արսեն Մկրտչյանը չի ընկալել մեղադրանքի որոշման մեջ նույնիսկ ոչ իրավաբանին հասկանալի լեզվով ձևակերպված վերը նշված հանգամանքները, այդուհանդերձ, պաշտպանին հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունն ու դուրս չգալ փաստաբանական էթիկայի սահմաններից»:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Երևանի պոլիկլինիկաներից մեկում հերթի մեջ կանգնած կին է մահացել
Gohar Vardanyan
1 րոպե
1,771
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Gohar Vardanyan
1,202
Վալենտինի օրով լռվել էինք ձների մեջ․ սառելու էինք, դառնայինք հյուսիսային բևեռի արջ․ քաղաքացի
Gohar Vardanyan
1 րոպե
1,110
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
429
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794