Պատահարներ
Գայի պողոտայում բախվել են 3 մեքենա և 1 ավտոբուս. պատճառը մերկասառույցն էր
Gohar Vardanyan
504 դիտում
Այսօր առավոտյան Ավրորա Նյուզը զանգեր էր ստացել վարորդներից, որ Գայի պողոտան՝ մասնավորապես 4-րդ մասիվի մոտ, մերկասառույց է: Մեր լրատվականը տեղյակ էր պահել քաղաքապետերանի 1-05 թեժ գծին: Քիչ անց Ավրորա Նյուզին տեղեկացրեցին, որ աղ ու ավազ ցանվել է, մերկասառույցը վերացված է, բայց պարզվում է, որ մինչ այդ վթար ենք ունեցել: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորից հոսող կոյուղաջուրը Գայի պողոտայի մի ահագին հատված վերածել է սահադաշտի, ճանապարհը դարձնելով դժվարանցանելի, ինչի հետևանքով բախվել են Opel Astra, Toyota Corolla, Mercedes մանկինշի մեքենաները և թիվ 4 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Բախման հետևանքով Mercedes-ը շրջվել է եւ հայտնվել է բետոնե եզրաքարի վրա։ Դեքպի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարից հետո նոր միայն բարեհաճել են Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները, ովքեր սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել, լցնելով աղ ու ավազ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում ադրբեջանցիների ու չեչենների ծեծկռտուքին մասնակցել է 100 մարդ
Gohar Vardanyan
1,202
Արտակարգ դեպք Երևանում. Դաժան ծեծի են ենթարկել 33-ամյա տղամարդու
Gohar Vardanyan
1 րոպե
1,194
Չեչենների եւ ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Gohar Vardanyan
1,118
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
430
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
278
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
794