Հասարակություն
Միտքս ճիշտ չեմ ձևակերպել. Տեր Սեբեոսըՙ քահանաներին թագավորի պես պահելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
679 դիտում
Իմ վրդովված քարոզի նպատակը բողոքը չէր, այլ հանդիմանության և սթափության կոչ՝ իմ ժողովրդին. այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը` անդրադառնալով համացանցում քննարկման առիթ դարձած տեսանյութի այն հատվածին, որտեղ նա ասել էր՝ եթե չեք ուզում, որ քահանաները բիզնեսով զբաղվեն, պետք է թագավորի պես պահել նրանց:
«Ինչու եմ ես այդպես ասել. իմ տեսանկյունից ոչ մի հետ քայլ չանելով` ասեմ, որ վրդովմունքս է շատ եղել, այդ պատճառով չեմ կարողացել ճիշտ ձևակերպել միտքս: Ձևակերպումը սխալ էր, բայց ես կարծում եմ` ովքեր փորձել են ինձ հասկանալ ճշմարիտ կերպով, վատ բան պիտի չտեսնեն իմ խոսքում: Հանդիմանանք կարող եմ ընդունել միայն այն առումով, որ ճիշտ չեմ ձևակերպել միտքս: Օրինակ՝ կարելի էր ասել` քահանան և հոգևորականը Քրիստոսի խոսք քարոզող են և նյութական հատուկ հոգսերով, մտածումներով պիտի ծանրաբեռված չլինեն, դա չպիտի լինի քահանայի գործառույթը: Քահանայի և ողջ եկեղեցու գործառույթը Քրիստոսի խոսք քարոզելը պետք է լինի, և որքան որ անհոգ լինի աշխարհի հոգսերից քահանան, այնքան նվիրյալ պետք է լինի իր ծառայությանը»,- ասաց տեր Սեբեոսը:
Հարցին` քարոզում նշում եք` եթե չեք ուզում բիզնեսով զբաղվեմ, ինձ թագավորի պես պահեք, արդյոք այս միտքը նշանակո՞ւմ է, որ բիզնես ունեք, նա պատասխանեց. «Ո՞ր խելացի մարդը վեր կկենա ու ինքն իրեն քննադատության տակ կդնի՝ իմանալով, որ ուղիղ եթերում է իր քարոզը, իմանալով, որ իր խոսքը պետք է բոլորը դիտեն:
Ո՞վ կարող է այդքան կարճամիտ գտնվել և այդպես իրեն պահել: Ես 8-րդ տարին է, որ այստեղ ծառայում եմ և համոզված ձեզ կարող եմ ասել`ինձ կարող են շատ բաներում մեղադրել ու քննադատել` իմ խստության, էմոցիոնալ, խստապահանջ լինելու մեջ: Այո, ես այդ ամենն ընդունում եմ և չեմ էլ փորձի հերքել, միայն ներողություն կխնդրեմ, բայց ինչ վերաբերում է բիզնեսին, այստեղ որևէ մեկը չի կարող ասել, որ տեր Սեբեոսը բիզնես ունի: Այստեղ բոլորն ինձ լավ ճանաչում են»:
Շարունակությունըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ Հ1-ում. պայմանագիր են կնքել վաղուց գոյություն չունեցող ընկերության հետ. Irakanum
Gohar Vardanyan
1,075
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
Gohar Vardanyan
1,008
Ռեփեր Դեցլի մայրը հայտնել է որդու մահվան պատճառը
Gohar Vardanyan
822
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Անվավեր քվեաթերթիկը վավեր է ճանաչվել. Ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
543
Ավելին Հասարակություն բաժնից
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
46
2025-ին մարտական պայմաններում զոհեր ու վիրավորներ չեն եղել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
51
ԱԺ-ում քննարկվել է՝ մոպեդների, տրիցիկլների ու քվադրիցիկլների պարտադիր ապահովագրության նախագիծը
1 րոպե
70
ՆԳ նախարարը՝ վարորդական քննությունների և վկայականների փոփոխությունների մասին
1 րոպե
949