Պատահարներ
Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը
Gohar Vardanyan
345 դիտում
ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են, որ Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում 27 տարի առաջ տրակտոր գողացած անձը 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ է, որը տարիներ առաջ մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «1992 թվականի ապրիլին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում անձնական ունեցվածքի գողություն էր կատարվել։ Գողոնը տրակտոր էր։ Դեպքի առթիվ Թումանյանի շրջանի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ գողացված տրակտորը դեպքից օրեր անց՝ 1992 թվականի մայիսին, վաճառվել է Լորուտ գյուղի մի բնակչի՝ 55.000 ռուբլով։ Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ տրակտորը վաճառած անձը այն գողացողը չէ, բայց տեղյակ է եղել, որ տրակտորը գողացված է։
Հետևողական հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները, օրերս բավարար ապացույցներ ձեռք բերելով, հիմնավորել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով 27 տարվա վաղեմության գողությունը։
Պարզվել է, որ տրակտորը գողացել է 1967 թվականին ծնված և Տավուշի մարզի Արճիշ գյուղում ապրած մի տղամարդ, որը տարիներ առաջ մահացել է։
Իհարկե, իրավական առումով, նաև այս դեպքում, գործում է վաղեմության ժամկետի սկզբունքը, սակայն ցանկացած հանցագործության բացահայտում, անկախ վաղեմությունից ու ժամկետներից, կարևոր է և՛ արարքի ամբողջական գնահատման, և՛ պատժի, թեկուզև բարոյական պատժի անխուսափելիության տեսանկյունից»:
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Gohar Vardanyan
1 րոպե
2,062
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
573
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807