Պատահարներ
Շարունակվում է Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը. ՀՔԾ
Gohar Vardanyan
1 րոպե
394 դիտում
2018 թվականի հուլիս, ապա նաեւ դեկտեմբեր ամիսներին Քնչական կոմիտեն երկու գործ էր ուղարկել ՀՔԾ` երկու նախկին ոստիկանապետերի Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ, որոնք ՀՔԾ-ն վարույթ էր ընդունել` նշելով, որ գործերի ընթացքի մասին լրացուցիչ կհաղորդի: Չնայած արդեն ամիսներ են անցել` մի դեպքում 7, մյուս դեպքում` 2, սակայն առ այսօր քննության արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ:
Այսօր ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է , որ գործերի նախաքննությունը շարունակվում է, եւ նախաքննության շահերից ելնելով` կարգավիճակների մասին տեղեկություն չեն տրամադրում: Այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության եւ շորթման դեպքերի առթիվ։ Դեպքին, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը եւ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը:
Իսկ 2018 թվականի դետեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը - խմբ), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
Դեպքի առթիվ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Gohar Vardanyan
1 րոպե
2,062
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
573
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807