Պատահարներ
Վահագն Չախալյանը կասկածվում է էլիտար շենքեր կառուցող ՍՊԸ-ի փոխտնօրենին ծեծի ենթարկելու մեջ
Gohar Vardanyan
1 րոպե
419 դիտում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օը, ժամը 12։30-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գուրգեն Մելքոնյանի և մեկ այլ քաղաքացու միջև, ինչի հետևանքով Գ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Պավել Օրդյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Գևորգյանի գլխավորությամբ պարզել են, որ Գ. Մելքոնյանի հետ վիճաբանել և նրան մարմնական վնասվածքներ է պատճառել Վահագն Չախալյանը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Չախալյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Մելքոնյանն աշխատում է «Եռանավ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, ով զբաղվում է էլիտար շենքեր կառուցելով, իսկ Վ. Չախալյանը հանրությանը հայտնի «Կամք» նախաձեռնության համակարգողն է։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Gohar Vardanyan
1 րոպե
2,062
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
573
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807