Հասարակություն
«Ամուսնուդ Ռուսաստանից պառկած տուն կբերեն, տղայիդ էլ ԱԱԾ-ն կտանի և ողջ դուրս չի գա «ԿաԳեԲե»-ից». քաղաքացուն սպառնացել են
Gohar Vardanyan
1 րոպե
1,339 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Գ.Ա.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, վերջինս փետրվար ամսի սկզբին Արտաշատի ոստիկանություն հայտնել է, որ ինքը Մասիս քաղաքում որպես միջնորդ հանդիսացող՝ Մասիսի բնակիչ Հայկ. Բ.-ին 6 մլն դրամով վաճառել է իր բնակարանը, ինչի դիմաց Հայկ Բ.-ն իրեն վճարել է 800 հազար դրամ, իսկ մնացած 5 մլն 200 հազար դրամը մինչև օրս չի վճարել:
Փաստի առթիվ Մասիսի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում լսել է Գ. Ա-ին, ով լրացուցիչ բացատրություն է տվել, որ Հայկ Բ.-ն, գալով իր տուն, ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից, իրենց տանը իր ընտանիքի անդամների հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ ամուսնուն Ռուսաստանից պառկած տուն կբերեն, իսկ տղային «ԿաԳեԲե»-ն կտանի ու հետ չի գա և այդ ամենի տակ իրեն թուղթ է տվել ստացական, որտեղ լրացված է եղել, որ իբրև ինքը Հայկ Բ.-ից ստացել է մնացած 5 մլն 200 հազար դրամ գումարը: Արտաշատի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայկ Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոներկրողները կառավարության շենքի մոտ շնորհակալություն են հայտնում նախարարին
Gohar Vardanyan
1 րոպե
2,605
Հայաստանում ուսուցիչները մեկ շաբաթից գործադուլ կանեն․ պատճառները
Gohar Vardanyan
1 րոպե
2,020
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Բողոքի ակցիա․ «Յանդեքս»-ի վարորդները մոտ 100 մեքենայով Արցախի փողոցից շարժվում են Խորենացի փողոց
Gohar Vardanyan
3,548
Ադրբեջանցի մոդելը կուսությունը վաճառել է 2,4 միլիոն եվրոյով
Gohar Vardanyan
1,487
Ավելին Հասարակություն բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
224
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
399
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
283
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
187