Պատահարներ
Նոր մանրամասներ․ Կոտայքի մարզում երիտասարդը ավտոմեքենան կայանել է կամրջի վրա և իրեն ցած նետել
Gohar Vardanyan
1 րոպե
685 դիտում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 22։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճն կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ջոնիկ Սարգսյանի դին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ դին հայտնաբերվել էր անանցանելի վայրում, ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին խումբը՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։
Փրկարարները 1.5 կմ մեծ դժվարությամբ, երբեմն էլ նաև վտանգելով իրենց կյանքը՝ դին մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բրիգադին։ Խմբի պետ Տ. Ասատրյանը, ավագ հրշեջ Սուրեն Գևորգյանը, հրշեջ-փրկարար Արտաշես Սահակյանն ու փրկարար վարորդ Ծերուն Եղիազարյանը երբեմն սայթաքում էին և այդ 1.5 կմ-ը տղաները կարողացան անցնել 1 ժամվա ընթացքում՝ երբեմն անցնելով ապառաժ քարերի վրայով և փշատենիների միջով։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի վրա հայտնաբերել են նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CN 224 համարանիշի ավտոմեքենան, որը վարելիս է եղել Ջ. Սարգսյանը, ով կայանել է ավտոմեքենան կամրջի վրա և իրեն ցած նետել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Gohar Vardanyan
1,193
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Gohar Vardanyan
9,075
Տրանսպորտի նախարարի այցից հետո ավտոկայանում Բոգոյի «դաբռոյով» մարդ են ծեծել
Gohar Vardanyan
1 րոպե
3,128
Բերետավորները վնասազերծել են 5 քաղաքացու, երկուսը «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյաներ են
Gohar Vardanyan
1 րոպե
2,062
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
572
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
184
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
302
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807