Քաղաքականություն
Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներմամբ ազատ է արձակվել․ կաշառք էր վերցրել Բաղրամյան 26-ի մոտ
Gohar Vardanyan
1 րոպե
244 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, որի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել, համաներումով ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ղազարյանի դեմ քրգործ է հարուցվել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. նա ծանոթներից մեկից` Գարիկ Աղաբեկյանից, 100 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել որպես կաշառք` հորեղբոր միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար նշանակելու համար:
Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաեւ Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով: Արդեն դատարանում նրանք երկուսն էլ ընդունել են մեղքը, խնդրել արագացված դատաքննություն կիրառել, որից հետո թեեւ Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել:
Հետաքրքիրն այն է, որ 100 հազար դոլար կաշառքը տրվել է հենց նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի մոտակայքում. այդ մասին արձանագրված է քրգործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Gohar Vardanyan
1 րոպե
665
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
Gohar Vardanyan
641
Քաղաքապետարանը դատարանով սրճարանից պահանջում է վերադարձնել Օպերայի հարակից հողամասը
Gohar Vardanyan
574
Նիկոլ Փաշինյանը լայաղ արեց անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում․ Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
529
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
94
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
94
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
108
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
95