Այլ
Երևանում քանդվել է պատմական նշանակության ևս մեկ շենք
Gohar Vardanyan
779 դիտում
Վերջին ժամանակներս բոլորս հիմնականում ուշադրություն ենք դարձնում մեր երկրում քաղաքական տարբեր զարգացումներին, բողոքի ակցիաներին, տնտեսական վերլուծություններին, եղանակին եւ նման այլ զանազան թեմաների: Ու պարզվում է, որ մի քանի օր առաջ Երևանում քանդվել է պատմական նշանակության ևս մեկ շենք: Լուսանկարները իր ՖԲ էջում հրապարակել է Artak Ghulyan-ը: Շինությունը գտնվել է Շահումյան հրապարակի և Շիրակ հյուրանոցի միջև, Խորենացի 13 հասցեում: ՖԲ քննարկումներից կարողացանք պարզել նաեւ, որ քանդված շենքը՝ Բարձրագույն կրթության և միջնակարգ մասնագիտական կրթության նախկին շենքն է եղել: Ըստ ՖԲ օգտատերերի գրառումների, շենքը քանդվել է 15 տարի առաջ, բայց շենքի ճակատային մասը պահպանել էին պետության պահանջով։ Հիմա դա է քանդվում։
Երեւանի քաղաքապետարանը պարզաբանում ներկայացրել է, թե քանդված շենքի տեղում ինչ է լինելու: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ: Ներկայացնում ենք նաեւ արդեն նախկին շենքի եւ դրա տեղում կառուցվող նոր շինության լուսանկարները:
«Պարզաբանում. Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ
Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակե հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:
Ի սկզբանե, 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաև ներառված չէ Երևան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում:
2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիսե ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է:
Կից ներկայացվում են բիզնես կենտրոնի էսքիզային տարբերակները»:
Նմանատիպ հոդվածներ
Հախվերդյանի նմաններով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն և որևէ հոգեբուժարան. Դավիթ Բաբայան
Gohar Vardanyan
1,372
Հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. մանրամասներ և մեղադրանքներ է ներկայացնում
Gohar Vardanyan
1 րոպե
929
Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
575
Չնայած դժվարանցանելի ճանապարհներին Արցախ այցը համարում ենք սկսված. Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
476
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230