Այլ
Աննա Հակոբյանը հետմահու` մրցանակ է շնորհել Հաց բերողին
Gohar Vardanyan
492 դիտում
Քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2006-ից ի վեր անցկացվում է «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխություն, որի ժամանակ «Տիգրան Հայրապետյան» կրթաթոշակի են արժանանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ եւ աշակերտ(ներ): Ավանադական մրցանակն է տալիս նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը: «Հայկական ժամանակ»-ի մրցանակն այս տարի հետմահու հանձնվեց 2016 թվականին ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իր ցուցաբերած մեծ մարդասիրության եւ անձնազոհության համար:
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս մրցանակը չունի քաղաքական կոմպոնենտ, ընդհակառակը՝ այս մրցանակը նրա մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքական շահերից, խմբերից եւ առհասարակ ամեն ինչից. Հաց բերողը բոլորիս համար դրա մարմնացուն է»,-իր խոսքում նշել է վարչապետի կինը Աննա Հակոբյանը:
Մրցանակը պետք է հանձնվեր Հաց բերողի մորը, որը փոքր ինչ վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկա գտնվել: Վարչապետի տիկինը հայտնեց, որ անձամբ կտանի եւ մրցանակն ու գումարը կհանձնի Հաց բերողի մորը:
Մանրամասները՝ Հայկական ժամանակ
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա ցրտերը բխում են մեր բոլորի շահերից. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
549
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է
Gohar Vardanyan
276
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Մերկասառույց, փակ ճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
213
Դժվարանցանելի ճանապարհներ կան. տեղ-տեղ մերկասառույց է
Gohar Vardanyan
168
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230