Պատահարներ

«Դալմա Գարդեն Մոլ»-ում «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահից գողացել են մոտ կես մլն դրամ

Gohar Vardanyan 676 դիտում
«Դալմա Գարդեն Մոլ»-ում «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահից գողացել են մոտ  կես մլն  դրամ
Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 17-ին Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասարքավորման (հեռակառավարման վահանակ) միջոցով Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի 95 AN 999 համարանիշի ավտոմեքենայի դուռը բացել են և սրահից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահն է և ավտոմեքենայից հափշտակել են մոտ կես միլիոն դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250