Այլ
Սպանություն Երևանում. 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,396 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է: Այս պահին հիվանդանոց է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Էրեբունու քննիչները՝ Ա. Գոյունյանի և Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ պարզել են արդեն դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և դանակ:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
543
Նոր արագաչափ՝ Դիլիջանում. ՃՈ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները
Gohar Vardanyan
1 րոպե
507
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Մերկասառույց, փակ ճանապարհներ
Gohar Vardanyan
1 րոպե
213
ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Gohar Vardanyan
1 րոպե
189
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
134