Այլ
Ամեն ինչ Վահեի համար. «Իմ քայլը» կբոյկոտի՞ նախագահի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
200 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում։ Որոշ տեղեկություններով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են բոյկոտել նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, չնայած «Իմ քայլից» մեզ ասացին, որ դեռ քննարկում չեն արել այս հարցով եւ դիրքորոշումը կձեւավորեն թեկնածուի հետ հանդիպումից հետո։
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունում ամեն ինչ պատրաստ են անել Վահե Գրիգորյանին ՍԴ ուղարկելու համար։ Ի դեպ, կա տեսակետ, որ Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի փոխարեն Գոռ Հովհաննիսյանին ընտրելով՝ նուրբ հաշվարկներ է արել՝ փորձելով ցույց տալ, որ ինքն ինքնուրույն խաղացող է եւ չի պատրաստվում դառնալ իշխանության կցորդը, մանավանդ՝ խախտելով օրենքը։
Ինչպես հայտնի է, ԱԺ-ն դեռեւս չի քննարկել ԱԺ կանոնակարգում եւ ՍԴ մասին օրենքում համապատասխան փոփոխությունների փաթեթը, որոնց ընդունումից հետո միայն հնարավոր կլիներ նորից առաջադրել Վահե Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ կար Գրիգորյանին առաջադրելու արգելք՝ «եթե թեկնածուի ընտրությունը չի կայանում, ապա ներկայացվում է նոր թեկնածու» արտահայտության տեսքով։ Այսինքն, Գոռ Հովհաննիսյանին ԱԺ-ում բոյկոտելուց հետո Արմեն Սարգսյանը կկարողանա երկրորդ անգամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնել, քանի որ առաջիկա արտահերթ նիստում խորհրդարանը կընդունի այդ փոփոխությունների փաթեթը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից արևի երես չենք տեսնելու.Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
928
Եղանակն առաջիկա օրերին
Gohar Vardanyan
295
Ձյուն, անձրև, բուք. եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
305
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանել է Վիեննա
Gohar Vardanyan
1 րոպե
256
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
102
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
133
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
134