Այլ
Երևանի որոշ հատվածներ ջրազրկվել են. վթարվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը
Gohar Vardanyan
410 դիտում
«Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությունում մարտի 30-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ին գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա:
Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում 130 լիտր ջրի կորուստ:
Ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են` պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն էլ խոշոր: Տագնապով ոտքի հանված 2 վթարային բրիգադ մեկնել է դեպքի հնարավոր վայր ու հայտնաբերել վթարը Գետամեջ գյուղին հարակից այսպես կոչված գազի պահեստարանների շրջանում: Ջուրը հզոր ցայտով դուրս էր հորդում ինչ-ինչ պատճառներով խողովակի բացված կարից: Գործին ձեռնամուխ են լինում անմիջապես:
Ինչպես աշխատանքների վայրից տեղեկացրել է «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Արաբկիր» տեղամասի պետ Դավիթ Սահակյանը, անհրաժեշտ նախապատրաստությունից հետո, եռակցողներն արդեն ձեռնամուխ են եղել վթարի վերացմանը: Աշխատանքներում ներգրավված են բավարար քանակությամբ և մասնագետներ, եւ տեխնիկա, և ծախսանյութեր: Գործն առաջ է գնում անխափան:
Նշված խողովակաշարից սնվող տարածքների մեծ մասի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է համաձայն գրաֆիկի՝ ջրամբարներում կուտակված ջրի շնորհիվ: Այնուամենայնիվ, Արաբկիրի որոշ վայրերում ժամը 13:30-24:00 դադարեցվում է ջրամատակարարումը: Դրանք են Ղափանցյան, Գրիբոյեդով, Արծրունի, Արղության, Ռիգա, Փափազյան, Ա.Խաչատրյան, Կոմիտաս, Վաղարշյան, Սունդուկյան, Ադոնց, Վրացական, Հ.Քոչար, Զարյան, Արաբկիրի 17-27 փողոցները, ինչպես նաեւ Գետամեջ գյուղը:
Ըստ Դավիթ Սահակյանի, եթե չլինեն անկանխատեսելի խոչընդոտներ, ապա «Արզնի 2 – Երեւան» ջրատարի շահագործումը կվերսկսվի նշված ժամկետին: Ցավոք, դրանից հետո ևս որոշ ժամանակ կպահանջվի այդ խոշոր ջրատարը, ինչպես նաև ներքաղաքային բաշխիչ ցանցը մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջրով լցնելու ու այնտեղ բավարար ճնշում ապահովելու համար՝ սպառողների լիարժեք ջրամատակարարումը վերականգնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1,265
Տհաճ հոտի պատճառը պարզվել է. ի՞նչ էր եղել Էջմիածնում
Gohar Vardanyan
1 րոպե
1,249
Գագիկ Սուրենյանը դիմում է գյուղատնտեսներին
Gohar Vardanyan
1,230
Խոշոր ավտովթար Երևան-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
Gohar Vardanyan
784
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
134