Հասարակություն
Կարճ, բայց շատ դաժան SMS ստացա` «բոյի մեջ ենք».Կարեն Հովհաննիսյան
Gohar Vardanyan
1,636 դիտում
Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը զարթնեցի, հեռախոսով նայեցի ժամին: Ժամը 02:27 էր...Քունս չէր տանում, կարծես թե ինչ որ մեկը չէր թողնում որ քնեի, անհանգիստ էի, բայց չգիտիմ, թե ինչի համար...Աչքերս փակում եմ, փորձում եմ քնել... Չի ստացվում, նորից ձեռք մեկնում եմ հեռախոսին, էկրանին ցույց է տալիս 02:35... Մտնում ֆեյսբուք, սովորական ֆեյսբուք է, ոչինչ չկա... Անկողնուցս վեր եմ կենում ու գնում խոհանոց, զանգում եմ տղերքին, այնտեղից խոսեմ, տեսնեմ ոնց են...Զանգ է գնում, բայց չեն պատասխանում, նորից եմ զանգում, չկա պատասխան...Մեկ-երկու րոպեից անհասանելի դարձան, ում զանգում եմ անհասանելի են... SMS եմ գրում «Բռատ, սվյազի լինես գրի, տեսնեմ ոնց եք»...
Ողջ գիշեր տանջվում ու չէի քնում: Գրեթե լուսանում էր դրսում, երբ հեռախոսիս լույսը վառվեց, պատասխան SMS,.կարճ, բայց շատ դաժան . « Բոյի մեջ ենք»
Մտա ֆեյսբուք, ամեն ինչ խաղաղ էր... Հիմա ու՞մ զանգեմ, կամ գրեմ... Ի՞նչ բոյ, դիվե՞րսիա, դիրքի վրա՞ են եկել, էտ ի՞նչ բոյա, մերձամարտ ա ուրեմն, բայց ո՞նց կարա... Քիչ հետո երկրորդ SMS-ը «Կռիվա»...
... «Լայնածավալ հարձակում սահմանի ողջ երկյանքով» առավոտյան հաղորդագրություն: Չէ, սա իրական չի, սա երազ է , ես քնած եմ, երազում է այս ամենը... Չէ, երազ չի, խոսել եմ արդեն ու պատերազմ է, ոչ թե կռիվ, պատերազմ է, ոչ թե ռազմական ակտիվ գործողություն, քանի որ խաղաղ բնակիչներ են զոհվել, քանի որ Թալիշի բնակիչների համար խնդրում են, որ տեղ գտնեմ, քանի որ «Նիվա»-ն հազար տեղից խոցված է, որը տեղափոխում էր կանանց ու երեխաներին...
Իմոնք այլևս կապի դուրս չեկան մինչև ինքս հասա ու տեղում ստացա լուր...»:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
627
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
2,149
ՀԷՑ-ը զգուշացնում է՝ վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,945
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
25
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
320
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
459