Այլ
Կարմիր բերետավորները «Արամե» ակումբի մոտից բերման են ենթարկել «Լավաշ» ռեստորանի աշխատակիցներին
Gohar Vardanyan
1 րոպե
1,853 դիտում
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտնաբերված թմրանյութերի փաստով: Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Չարենցի փողոցում գործող «Արամե» ակումբի մոտից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու: Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Արամ Աբրահամյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հրայր Ստեփանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանի մոտ հայտնաբերվել է մեկ կաթուցիցչ որի մեջ եղել է ընդհանուր 2.85 գ դեղնականաչավուն զանգված: Հ. Ստեփանյանը հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և այն պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար է: Հետաքննիչը թմրանյութը առգրավել է և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հ. Ստեփանյանն ու Ա. Աբրահամյանը բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աբրահամյանն աշխատում է «Լավաշ» ռեստորանային համալիրում՝ բարմեն, իսկ Հ. Ստեփանյանը՝ նույն ռեստորանային համալիրում ՝ բարմեն-մատուցող:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
Gohar Vardanyan
1 րոպե
4,112
«Դուխով Հայաստան» էջի հեղինակն այսօր ձերբակալվել է․ Արթուր Վանեցյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,548
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
697
Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի գոհ կլինե՞ք. Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
693
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
72
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
100
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148