Քաղաքականություն
Պայքարելու եմ, որ ճշմարտությունը տեղ հասցնեմ, վարչապետը պիտի իմանա. Հայկ Այվազյան
Gohar Vardanyan
498 դիտում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել էր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը: Արդեն մի քանի օր է անցել ազատումից, սակայն Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Այվազյանը հայտնել է, որ իր ազատման հետ կապված միայն կարող է ենթադրություններ անել, քանի որ իրեն որևէ պատճառ չեն ներկայացրել: Մինչ այդ Այվազյանի ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել:
«Պաշտոնապես ոչ ոք իմ ղեկավարությունից կամ գոնե ղեկավարության անունից չեն հայտնել, թե ինչի հիման վրա են ինձ ազատել աշխատանքից»- լրատվականին ասել է Այվազյանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են:
Լրատվամիջոցը Այվազյանից փորձել է ճշտել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ինքը կոնֆլիկտ է ունեցել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ. «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել: Ցավոք, կառավարության համար շատ լուրջ խնդիր է, որ մարդիկ գործնականը իրենց անձնականի հետ են կապում»:
Այվազյանը չի բացառել, որ իր ազատումը հնարավոր է նախապես պլանավորված է եղել, քանի որ վերջինիս ազատման հենց նույն օրը նոր ղեկավար է նշանակվել:
«Հույս ունեմ, որ իմ ազատումը նախապես պլանավորած է եղել, այլապես ինձ թույլ կտամ ասել, որ մեր երկրում անկառավարելի բաներ են տեղի ունենում: Պայքարելու եմ ճշմարտությունը հասցնել տեղ, որ վարչապետը իմանա, թե ինչ է կատարվում ներսում, և վերջիվերջո հասկանամ իմ ազատման պատճառները»,- վրդովված ասել է Տեսչական մարմնի գրասենյակի նախկին ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
403
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,974
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,847
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
105
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
99
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
113
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
97