Այլ
Պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման. պատիժը չի կիրառվի
Gohar Vardanyan
1 րոպե
889 դիտում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ–ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման, սակայն, նա համաներմամբ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատարանը վճիռը հրապարակել է ապրիլի 5–ին։ Նշենք, որ Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետն է:
Նշենք, որ Էդուարդ Բաբայանն ավելի վաղ դատարանում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարել էր, որ իրեն տուժող չի համարում։
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Էդուարդ Բաբայանը 2018թ․ հուլիս 2-ին «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, իսկ 2018թ. դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրվել պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
«Դուխով Հայաստան» էջի հեղինակն այսօր ձերբակալվել է․ Արթուր Վանեցյան
Gohar Vardanyan
1 րոպե
3,548
Դիլիջանում վարչապետին են ներկայացվել կենտրոնական բանկի մի շարք ուսումնասիրություններ
Gohar Vardanyan
1 րոպե
978
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
620
«Թեղուտ»-ը կվերաբացվի. նոր տնօրենը ռուսաստանաբնակ հայ գործարար է. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
460
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
77
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
101
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148