Այլ
Լարսին այլընտրանք. ճանապարհներ կան, որոնք 15-20 տարի չեն նորոգվել. Հակոբ Արշակյան
Gohar Vardanyan
1 րոպե
327 դիտում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։
Նա Tert. am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։ ՙԿարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ, որոնք 15-20 տարի չեն նորոգվել, և այդտեղ, իհարկե, լրջագույն խնդիրներ ունենք։ Այդ ճանապարհներից են նաև Իրանի ու Վրաստանի հետ կապող ճանապարհները՚,- ասել է նա։
Արշակյանը, խոսելով Լարսին այլընտրանք ունենալու մասին, նշել է, որ գործընթացը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով։ Նա նկատել է, որ բանակցությունները հիմնականում ռուս-վրացական օրակարգի շրջանակում են։ Բանակցությունները 2 տարբեր երկրների միջև են, իսկ մենք 3-րդ կողմ ենք, շահառու կողմ ենք, ոչ թե ուղիղ՚,- ասել է Արշակյանը: Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Իրանի հետ երկաթգիծ կառուցելու հնարավորությանը, որի մասին բազմաթիվ քննարկումներ են եղել, շեշտեց, թե ինչպես ցանկացած ներդրումային ծրագիր, այդպես էլ սա պետք է հաշվարկվի։ Նա վստահեցրեց՝ քաղաքական առումով որևէ խնդիր չկա։
Նմանատիպ հոդվածներ
Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ. Հովհաննես Ազոյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,168
Բարի լույս հայ ժողովուրդ․ Սուրենյանը եղանակային նորություններ ունի
Gohar Vardanyan
1 րոպե
1,695
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
611
Լույս չի լինի նշված հասցեներում. ՀԷՑ
Gohar Vardanyan
1 րոպե
601
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
63
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
100
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
139
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148