Այլ
Ի՞նչ մարդասիրական միջոցառումների մասին էր խոսվել Փաշինյան-Ալիև հանդիպմանը. Shantnews
Gohar Vardanyan
1 րոպե
177 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 8-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: SHANTNEWS. am-ի հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարված մարդասիրական քայլերը ե՞րբ կլինեն և ի՞նչ տեսքով, Փաշինյանը պատասխանեց.
«Դրանց հետ կապված՝ հույս ունեմ, որ կկարողանանք երկուստեք երաշխավորել գյուղացիական աշխատանքների անվտանգությունը: Մենք պատրաստ ենք երաշխավորել, որ մեր զորքերը որևէ քաղաքացիական անձի վրա չեն կրակի, առավել ևս՝ գյուղացիական աշխատանքներ իրականացնող: Եթե Ադրբեջանը վերահաստատի այս պատրաստակամությունը, սա կարող ենք անել»:
Վարչապետը նշեց, որ կան նաև մարդասիրական մի քանի այլ հնարավոր միջոցառումներ, բայց նաև շահառուները պետք է ցանկանան օգտվել այդ հնարավորությունից: Նա հաստատեց, որ խոսքը գերիների հարազատների՝ նրանց հետ տեսակցելու հնարավորություն ընձեռելու մասին է:
«Մենք շատ մոտ ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի, բայց մենք չգիտենք՝ ընտանիքները՝ երկու կողմից, կցանկանա՞ն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ ես չեմ բացառում, որ ինչ-ինչ պատճառներով չցանկանան օգտվել, հասկանալի է, չէ՞, դա հեշտ որոշում չէ»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ. Հովհաննես Ազոյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,168
Բարի լույս հայ ժողովուրդ․ Սուրենյանը եղանակային նորություններ ունի
Gohar Vardanyan
1 րոպե
1,696
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
611
Լույս չի լինի նշված հասցեներում. ՀԷՑ
Gohar Vardanyan
1 րոպե
601
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
75
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
101
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
148