Այլ
Եթե մասնագետներին վերացրել ես, պարոն նախարար, ում հետ ես աշխատելո՞ւ. Բերբերյան
Gohar Vardanyan
1 րոպե
471 դիտում
Համատեղ պայքարի դեպքում հնարավոր է մորմազգիների ցեցի վերջը տալ Արարատյան դաշտավայրում եւ այլ վայրերում: Այս մասին News. am-ի հետ զրույցում նշեց Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով, 2012 թվականին մորմազգիների կամ հարավամերիկյան ցեցը տարածվել է Արարատյան դաշտում, որոշ տվյալների համաձայն, նաեւ Կոտայքի մարզի ցածրադիր հատվածներում՝ ջերմոցներում:
Նշենք, որ ցեցի տարածումը էականորեն կրճատել է մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրությունը։ Այժմ պիլոտային ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը հույս ունի 70 տոկոսով մորմազգիների, հատկապես լոլիկի արտադրության արդյունավետությունը բարձրացնել։ Նախարարությունը ակնկալում է ագրարային համալսարանի գիտնականների աջակցությունը։
«Այժմ հանրապետությունում մորմազգիների ցեցի հետ կապված նույն իրավիճակն է, ինչպես տարիներ առաջ. առանձնապես գործ չի արվել։ Ես չգիտեմ, թե գյուղատնտեսւթյան նախարարն ում հետ է աշխատելու, քանի որ մասնագետներին ազատել է աշխատանքից»,-ասաց Բերբերյանը:
Ըստ նրա, գրագետ չէ մորմազգիների ցեցին անվանել լոլիկի ցեց, քանի որ դա վնասում է ոչ միայն լոլոիկը, այլեւ սմբուկը, կարտոֆիլը, պղպեղը. մորմազգի բույսերը։
Հ. Բերբերյանը հիշեց նաեւ Տիգրան Սարգսյանի ժամանակները, երբ նույնպես նախատեսվում էր պայքար մորմազգիների ցեցի դեմ, սակայն գումարներն ուղղվեցին ապահովագրությանը. «Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսություն չէր սիրում»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում հուղարկավորության համար զավթել են գյուղի տարածքն ու որպես գերեզման վաճառել. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
892
Ծաղկաձորում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը փակման վտանգի առաջ է. Irakanum am
Gohar Vardanyan
1 րոպե
714
Աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. Հովսեփ Խուրշուդյան
Gohar Vardanyan
524
Արցախում կթխեն աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը
Gohar Vardanyan
1 րոպե
426
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
133
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
134