Պատահարներ
Ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ հրազենով կրակել են գլխին․մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
906 դիտում
Ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 25 շենքին հարակից ավտոտնակների տարածքում 26-ամյա Ռոներտ Մանուկյանին, 26-ամյա Անդրանիկ Գալստյանին հրազենային վնասվածքներ և 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանին մահացու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կասկածյալը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 23-ամյա բնակիչ է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում։
Ըստ աղբյուրի՝ նա նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ու համաներմամբ ազատ էր արձակվել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված BMW մակնիշի 14 CR 014 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու սեփականատերը առնչություն չեն ունեցել կատարված հանցագործության հետ, պարզապես սպանված ֆուտբոլիստը նստած է եղել ավտոմեքենայի հետնամասում, երբ վերջինս մոտեցել է ավտոմեքենային և իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել Արարատ-2 ֆուտբոլային թիմի դարպասապահի գլխին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Gohar Vardanyan
1 րոպե
2,840
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արտակարգ դեպք․ այրվող «ՎԱԶ-2121 Նիվա» Իսահակյան փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,063
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
456
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
173
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
284
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
801