Այլ
Բերդ ԲԿ–ում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ 47 հիվանդ կա, հիմնականում երեխաներ
Gohar Vardanyan
1 րոպե
298 դիտում
Այս պահին Բերդի բժշկական կենտրոնում աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժում է ստանում Տավուշի մարզի Նավուր համայնքից 47 հիվանդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին հայտնում է NEWS. am–ը։
«Հիվանդների վիճակը միջին ծանրության է, կայուն։ Հիվանդները հիմնականում երեխաներ են, մինչեւ 20 տարեկան, բոլորի մոտ նույն ախտանշաններն են. փորլուծություն, ջերմություն, փսխում, սրտխառնոց, արձանագրվել է աղիքային ինֆեկցիա»,-լրատվականին ասել են հիվանդանոցից՝ հավելելով, որ նախկինում հիվանդների մեծ քանակ նույն վայրից չի գրանցվել, պատճառը ամենայն հավանականությամբ խմելու ջուրն է. տարածքում աշխատում են մասնագետներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 16–17–ին Բերդ բժշկական կենտրոն էին դիմել Նավուր համայնքի մի քանի բնակիչ, որոնց մոտ նույն ախտանիշներն էին՝ լուծ, բարձր ջերմություն, փսխում, սրտխառնոց։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հիվանդների մեծամասնությունն օգտվում է միեւնույն ջրատարի 2 կապտաժներից, որից մեկը գտնվում է խիստ անբավարար սանիտարատեխնիկական վիճակում։
Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը կապտաժի եւ ջրատարի աղտոտումն է:
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջան - Վանաձոր ճանապարհն` այս պահին
Gohar Vardanyan
1,083
Ամուսինս մի փեշ փող ա ծախսել. ինքնասպան եղած զինվորի մայրը նոր մանրամսներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
883
Ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա. Ինչ է սպասվում
Gohar Vardanyan
692
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
491
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում մահվան ելքով վրաերթ, տնտեսական նախաձեռնություններ և միջազգային լարվածություն
1 րոպե
161
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
159
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
167