Այլ
Պարզել են Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը
Gohar Vardanyan
1 րոպե
301 դիտում
Ֆրանսիացի ոստիկանները կարողացել են պարզել, թե Աստվածամոր տաճարի որ հատվածից է տարածվել հրդեհը:
Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվականները` փորձագետները վերանայել են հրդեհի տարբեր տեսագրություններն ու լուսանկարները, եւ այժմ կարծում են, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ:
Հետաքննության շրջանակներում ոստիկանությունը, աղբյուրի տվյալներով, հատուկ ուշադրություն է դարձնում տաճարի հակահրդեհային ազդանշանին: Կա վարկած, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ոչ ճիշտ աշխատել: Նման եզրահանգման նրանք եկել են, երբ տաճարի անվտանգության ծառայությունը բռնկումը նկատել է, երբ կրակի բարձրությունն արդեն մոտ 3 մետր էր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հակահրդեհային ազդանշանային համակարգը Աստվածամոր տաճարում երկու անգամ է միացել: Առաջին անգամ աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերել բռնկումը: Սա ակնհայտ է դարձել միայն 23 րոպե անց, երբ ազդանշանը երկրորդ անգամ է միացել:
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջան - Վանաձոր ճանապարհն` այս պահին
Gohar Vardanyan
1,083
Ամուսինս մի փեշ փող ա ծախսել. ինքնասպան եղած զինվորի մայրը նոր մանրամսներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
882
Ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա. Ինչ է սպասվում
Gohar Vardanyan
692
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
491
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում մահվան ելքով վրաերթ, տնտեսական նախաձեռնություններ և միջազգային լարվածություն
1 րոպե
159
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
159
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
166