Այլ
Ցրտահարության վտանգ չկա. Գագիկ Սուրենյան
Gohar Vardanyan
1 րոպե
300 դիտում
Չնայած ցուրտ օդային հոսանքների ներթափանցմանը հանրապետություն՝ ցրտահարության վտանգ չկա: Tert. am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ինչպես զգուշացված էր երեկ՝ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման արդյունքում լեռանային բոլոր մարզերում ձյան տեսքով տեղումներ են եղել, ձյուն է տեղացել նույնիսկ Սյունիքում: Զավեշտալին այն է, որ Մեղրիում ամբողջ ձմռան ընթացքում ձյուն չեկավ, բայց այսօր՝ ապրիլի 20-ին այս տարվա առաջին ձյունն է տեղացել: Բայց ցրտահարության վտանգ, այս պահին չենք տեսնում»,-ասաց նա:
Ըստ Սուրենյանի՝ հովտային գոտում, որտեղ ձյունը տեղացել է՝ Տավուշ, Սյունիքի հովիտներ, գրանցվել են դրական ջերմաստիճաններ: «Այսինքն՝ եղել է +2, +3 ջերմաստիճան: Նման պայմաններում որևէ վտանգ չի կարող սպառնալ պտղատուներին՝ թաց ձյուն է, որը արագ հալվում է: Արարատյան դաշտում և հարող նախալեռնային գոտում էլ, որտեղ պտղատուները ծաղկած են ամբողջությամբ, էլի պնդում ենք, որ առաջիկա օրերին ցրտահարության վտանգ չկա, որովհետև գիշերային ժամերին ամպամածության խիտ ծածկը պահպանվում է, իսկ ամպամածության ծածկի պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանի նվազում չի լինում՝ ամպամածությունը «վերմակի» դեր է կատարում»,-ասաց նա:
Սուրենյանը նաև անդրադարձավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում կա սողանքի, հեղեղների վտանգ: Նա նշեց, որ հեղեղ ասելով նախարարը նկատի չի ունեցել ջրհեղեղներ, այլ ընդամենը այն, գետերը կարող են ափերից դուրս գալ:
Նմանատիպ հոդվածներ
Ամուսինս մի փեշ փող ա ծախսել. ինքնասպան եղած զինվորի մայրը նոր մանրամսներ է ներկայացրել
Gohar Vardanyan
1 րոպե
882
Ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա. Ինչ է սպասվում
Gohar Vardanyan
691
Հայաստանում փակ ճանապարհներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
491
Ապրիլի 20. ձյուն, փակ եւ դժվարանցանելի ավտոճանապահներ
Gohar Vardanyan
1 րոպե
453
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանում մահվան ելքով վրաերթ, տնտեսական նախաձեռնություններ և միջազգային լարվածություն
1 րոպե
157
Լուրերը մեկ տողով. Պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի ՀՀ-ի տարածքում դիրքերի մասին, Արտաքին հետախուզությունը՝ հնարավոր պատերզմի մասին
1 րոպե
157
Լուրերը մեկ տողով. Հայաստանի անվտանգություն, սահմաններ և գլոբալ լարվածություն
1 րոպե
126
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
166