Այլ
9 մլն մարզո՞ւմ. պատրաստ եմ հակակոռուպցիոն հանձնաժողով գլխավորել պետական գումարի վատնում հայտնաբերելու նպատակով. Միքայել Մարգարյան
Gohar Vardanyan
1 րոպե
495 դիտում
9 մլն մարզում???
Շարմ ընկերություն??????... Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Միքայել Մարգարյանը:
«Որպես ոլորտի մասնագետ պատրաստ եմ հակակոռուպցիոն հանձնաժողով գլխավորել միջոցառումներին պետական գումարի վատնում հայտնաբերելու նպատակով:
Ուղարկեք ֆոտո-տեսանյութեր, խնդրում եմ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին տեղեկացրել էինք, որ Panorama am-ը գրավոր դիմել էր կառավարությանը պարզելու, թե քաղաքացու օրը նշելու համար 124 մլն դրամը ինչպես է ծախսվել:
Ի պատասխան հայտնել էին, որ «Քաղաքացու տոն» միջոցառման նպատակով հատկացված 124 մլն դրամի դիմաց նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ Երևան քաղաքում և 10 մարզկենտրոններում, իրականացնել միջոցառման բրենդավորում, քարոզչություն և հանրահռչակում:
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսվում է կազմակերպել պատշաճ՝ որակյալ, զանգվածային միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, փողոցային նկարչություն /street art/ և այլն:
«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասացին գործադիր մարմնից։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած նախահաշիվները ներկայացված են լուսանկարներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն Իսրայելից գազար է ներկրում
Gohar Vardanyan
1 րոպե
460
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
403
Հերթը խորովածինն է. Քաղաքացու օր
Gohar Vardanyan
1 րոպե
400
Հայաստան է վերադարձել Գագիկ Խաչատրյանը. armday. am
Gohar Vardanyan
1 րոպե
347
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
103
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
113
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
129
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230