Քաղաքականություն
Չենք ասել, թե Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ․ Լիլիթ Մակունց
Gohar Vardanyan
1 րոպե
264 դիտում
ՀՔԾ-ն մերժել էր «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը, որը պահաջնում էր զրկել Ծառուկյանին մանդատից, քանի որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: յս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն եւ այդ առնչությամբ ՀՔԾ կայացրած որոշմանը:
Նա վստահեցրել է, որ օրենսդիր եւ գործադիր մարմնի կողմից որեւէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի եւ իրավապահ մարմինների:
Նա հավելեց, որ խմբակցությունում իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված քննարկում չեն եղել:
«Սխալ է ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակով կամ տեսքով քննել խնդիրը, եւ մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ մշտական էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որեւէ կերպ քաղաքական որոշման հետեւանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը՝ դա կվերաբերի ԲՀԿ-ին, թե «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցություններին, հենց միանգամից էթիկայի հանձնաժողովը քննի»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Հարցին, թե արդյոք թեման փակվա՞ծ է եւ ԱԺ-ում Ծառուկյանին չե՞ն հիշեցնելու, որ ինքը գործարար է կամ օլիգարխ, Մակունցը պատասխանեց. «Բավականին մանրամասնել ենք այս թեման, թե՛ կառավարության կողմից է հնչել արձագանք, թե՛ վարչապետն է ասել, թե օրենսդիր մարմինը: Մենք ասել ենք, որ չկա ճնշում փոքրամասնության վրա: Խոշոր ձեռնարկատեր լինելու հետ կապված որեւէ մեկը բացասական կարծիք չի հայտնել, կամ չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ: Մենք խոսել ենք օլիգարխիայի մասին, թե արդյոք իշխանության վրա լծակներ կարող են ունենալ, թե ոչ: Այս առումով՝ ոչ: Մնացածը դիտարկում ենք իրավական ու օրենսդրական դաշտում»:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. Սրբուհի Գալյան
1 րոպե
58
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա կրթաթոշակներ, աջակցություն ԵՄ-ից, լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
91
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
120