Քաղաքականություն
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Gohar Vardanyan
1 րոպե
842 դիտում
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները: Այդ մասին ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին: Աստված պահապան բոլորիս»,- ասվում է նախագահի ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա երկխոսություն, սահմանազատում և ներքաղաքական քննարկումներ
1 րոպե
2
Կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. Սրբուհի Գալյան
1 րոպե
64
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա կրթաթոշակներ, աջակցություն ԵՄ-ից, լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
92