Քաղաքականություն
Ցուցարարները թույլ չտվեցին փաստաբանին մտնել դատարան, վերջինս կդիմի դատախազություն
Gohar Vardanyan
207 դիտում
Քիչ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներն արգելել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մուտք գործել դատարան: Վերջինս խնդրել է մտնել և ստանալ համապատասխան ակտը, որը շատ կարևոր է իր պաշտպանյալի գործի համար: Ցուցարարները փաստաբանին թույլ չեն տվել ներս մտնել: Ցուցարարներից մեկն ասել է.
«Ձեր պաշտպանյալի իրավունքները խախտվել են, որովհետև Հայաստանում արդարադատություն չկա, մենք փակել ենք, որպեսզի վերականգնվի արդարադատություն, երբ որ վերականգնվի, կգաք, ձեր ակտը կստանաք»:
«Իմ պաշտպանյալի փոխարեն կարող էր լինել ձեզանից յուրաքանչյուրը»,-ասել է փաստաբանը:Բայց ցուցարարները նրա ՝ մուտք գործելու ցանկությունն այդպես էլ չեն իրականացրել:
Հեռանալուց առաջ փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասել է,որ համապատասխան դիմում են պատրաստվում ներկայացնել գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան քրեաիրավական որակում տրվի համապատասխան գործողություններին:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կատարելագործում ենք պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. Սրբուհի Գալյան
1 րոպե
62
Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Միրզոյան
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. Հայաստան-Թուրքիա կրթաթոշակներ, աջակցություն ԵՄ-ից, լարվածություն Մերձավոր Արևելքում
1 րոպե
92
Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
1 րոպե
120