Պատահարներ

Տղամարդը հայհոյել ու հարվածել է հիվանդանոցի աշխատակիցներին. Միջադեպ «Արմենիա» ԲԿ-ում

WRed 1 րոպե 327 դիտում
Տղամարդը հայհոյել ու հարվածել է հիվանդանոցի աշխատակիցներին. Միջադեպ «Արմենիա» ԲԿ-ում

Հունիսի 17-ին, ժամը 05.00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: 

«Ժամը 07.30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել և ձեռնաշղթա հագցրել: Նշանակվել են ԴԲՓ-ներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250