Հասարակություն

Սոչիի օդանավակայանից հերքել են լուրերը, թե հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից ազատում են

WRed 332 դիտում
Սոչիի օդանավակայանից հերքել են լուրերը, թե հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից ազատում են

Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հերքել է լուրերը, թե օդանավակայանի հայկական ազգանունով աշխատակիցներին աշխատանքից հեռացնում են։

«Սոչիի միջազգային օդանավակայանը, ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված լուրերի, հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա անվիճելի առավելություն ենք համարում: Կադրային որոշումները կայացվում են՝ միշտ հիմնվելով կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ կոլեկտիվներում առկա էթիկական նորմերի հիման վրա»,- ասված է օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ:

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը,սեփական շահերից ելնելով, կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ ազգությամբ հայերի մասնաբաժինը բոլոր ազատվածների 3 տոկոսն է կազմում:

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Ռուսաստանի իշխանություններն աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250