Հասարակություն

Երևանում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի

WRed 446 դիտում
Երևանում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի.

«ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է):

Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250