Պատահարներ

Գյումրիում 1 տարեկան երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի մայրը

WRed 1 րոպե 232 դիտում
Գյումրիում 1 տարեկան երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է երեխայի մայրը

Մեկ տարեկան փոքրիկին սպանելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել է երեխայի մայրը։ 

 

Այս մասին հայտնում է  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի էր հայտնաբերվել։ Մահացած փոքրիկին գտել էր աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ աղբատար մեքենաներից մեկը քաղաքի թաղամասերից հավաքած աղբը դատարկելուց հետո մոտեցել է, որպեսզի իրեն պետքական իրերն առանձնացնի և դուրս է բերել մահացած երեխային:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250