Պատահարներ

Երևանում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

WRed 326 դիտում
Երևանում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 321 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը եղել է Lada մակնիշի 35 GQ 953 համարանիշի ավտոմեքենայով, ով մեքենան կայանել է Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանի հարևանությամբ և փողոցը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել ու տեղի է ունեցել վրաերթը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250