Պատահարներ

Թբիլիսիում մետրոյի ռելսերին ընկած տղամարդը մահացել է

WRed 1 րոպե 200 դիտում
Թբիլիսիում մետրոյի ռելսերին ընկած տղամարդը մահացել է

Թբիլիսիի «Ինգորոկվա» հիվանդանոցում այսօր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով, մահացել է նախօրեին «Սամգորի» կայարանում ռելսերի վրա ընկած տղամարդը:

 

Միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան: Հայտնի է, որ ուղևորն ընկել էր ռելսերին, այնուհետև գնացքը վրաերթի էր ենթարկել նրան: 

 

Փրկարարական աշխատանքների պատճառով Թբիլիսիի մետրոպոլիտենի 3 կայարաններում կաթվածահար է եղած մետրոյի աշխատանքը: Մինչ այս պահը հայտնի չէ տղամարդու ինքնությունը:

 

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250