Պատահարներ

Թուրքական հատուկ ծառայությունները առևանգել են 31 մարդու

WRed 1 րոպե 204 դիտում
Թուրքական հատուկ ծառայությունները  առևանգել են 31 մարդու

2016-ից ի վեր թուրքական հատուկ ծառայություններն այլ երկրներից առնվազն 31 մարդու են առևանգել։ Նրանք բոլորը Թուրքիայում քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով 5 իրավապաշտպան կազմակերպության զեկույց։ 

 

Առևանգված մարդկանց կասկածում են Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016 թվականին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Մասնավորապես՝ առևանգումների մասին հայտնում է Դաստիարակության, ուսման և ինտեգրացման շվեյցարական հիմնադրամը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250