Պատահարներ

Կրակոցներ Չարբախում

WRed 584 դիտում
Կրակոցներ Չարբախում

Գիշերը կրակոցներ են հնչել մայրաքաղաքի՝ այսպես կոչված «Չարբախի փոսի» կենտրոնական փողոցում։

 

Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցներին արտառոց ոչինչ չի նախորդել, ոչ մի միջադեպ չի եղել։ Պարզապես բնակիչներից մեկը ցանկացել է կրակել ու իր հրազենով փողոցում կրակել է։

 

Թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի ծառայողները ձայներից են տեղեկացել կատարվածի մասին ու արագ հայտնաբերել կրակողին։

Նա բոլորի ներկայությամբ բերման է ենթարկվել։

 

Թաղամասում այդ անձը բնութագրվում է դրական, սակայն խոսում են, որ կրակել է ալկոհոլի ազդեցության տակ։

 

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250