Պատահարներ

Ռուսաստանից նոր էր վերադարձել․ վթարի պատճառով դին գտել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս

WRed 508 դիտում
Ռուսաստանից նոր էր վերադարձել․ վթարի պատճառով դին գտել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը, ում դին գյուղացիները, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս, տեղում մահացել է։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել էին, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250