Պատահարներ

Երևանում երիտասարդը հեծանիվներ է գողացել. նրան հայտնաբերել են, գողոնը` ոչ

WRed 1 րոպե 141 դիտում
Երևանում երիտասարդը հեծանիվներ է գողացել. նրան հայտնաբերել են, գողոնը` ոչ

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։

 

Ոստիկանությունից հայտնում են, որ վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։ 

 

Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաեւ, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում եւս երկու հեծանիվ է գողացել։ Տուժողներից ընդունվել է հաղորդում։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250