Պատահարներ

Ոստիկանների խայտառակ պահվածք. մայրը փորձում էր նրանց ձեռքից խլել դստերը

WRed 1,128 դիտում

Ղազախստանի՝ Նուր-Սուլթան, Ալմաթի և Շիքմենտ քաղաքներում անցկացվում են ակցիաներ չինական գործարանի կառուցման, երկրում Չինաստանի տնտեսական ազդեցության ընդլայնման և քաղաքական համակարգի ազատականացման դեմ: Բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Պաշտոնական տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը հասնում է 50-ի: Նշվում է նաև, որ ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների աշխատանքին:

 

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս աղջկան, որն իր մոր եւ երկու փոքր քույրերի հետ խանութ էր գնում: Հատուկ նշանակության արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչները  համարել են, որ անչափահասը մասնակցում է բողոքի ցույցին եւ նրան բռնի տարել են ձերբակալման համար նախատեսված մեքենան: Մայրը փորձել է դստերը խլել իրավապահներից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250