Պատահարներ

Կոտայքի մարզում ամուսինների վեճը ավարտվել է դանակահարությամբ

WRed 368 դիտում
Կոտայքի մարզում ամուսինների վեճը ավարտվել է դանակահարությամբ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Գյուղերից մեկում ամուսինների վեճն ավարտվել է երիտասարդ կնոջ դանակահարությամբ։ Դժվար է ասել՝ ինչ հետևանքներ կունենար միջադեպը, եթե հարևանները չարձագանքեին։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կենցաղային վեճի ժամանակ տղամարդը ծեծել է կնոջն ու դանակով հարվածել ձեռքին։ Հարևանները միջամտել ու կանխել են հնարավոր ողբերգական զարգացումները։

 

Հետո գործը հասել է իրավապահներին, որոնք ժամանել են գյուղ ու տղամարդուն բերման ենթարկել։

 

Ոստիկանները պարզում են միջադեպի հանգամանքները։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250