Պատահարներ

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու իրերում 1 կգ ոսկի է հայտնաբերվել

WRed 304 դիտում
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու իրերում 1 կգ ոսկի է հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա իրեր, հայտնում է newsgeorgia.ge-ն:

 

Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկյա, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ  արծաթյա զարդերի մասին է:

 

Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար):

 

Գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250