Պատահարներ

Երևանի հյուրանոցներից մեկում գերմանացին գանգուղեղային վնասվածք է ստացել

WRed 248 դիտում
Երևանի հյուրանոցներից մեկում գերմանացին գանգուղեղային վնասվածք է ստացել

Երեկ գանգուղեղային վնասվածքով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել Գերմանիայի մի քաղաքացի, այս մասին հայտնում է ArmDaily.am լրատվականը:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել է. «Սեպտեմբերի 24-ին ժ.15.15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ Նորքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մի քաղաքացու:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է, նույն օրը ժ.07.30-ին, Նորքում գործող հյուրանոցներից մեկում, իր համարի լոգարանում՝ վայր ընկնելու հետևանքով: Ըստ բժշկի տեղեկանքի վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալ:  Նշանակվել է ԴԲՓ:  Նախապատրաստվում են նյութեր»:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250