Պատահարներ

Պարբերաբար գողություն կատարողին ոստիկանները բացահայտել են (տեսանյութ)

WRed 1 րոպե 265 դիտում

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Վերին Շենգավիթում հայտնաբերեցին ու գողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։ 

 

Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածը գողություն է կատարել Մաշտոցի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկից, երկու անգամ գողություն է արել դարձյալ Մաշտոցի պողոտայում գտնվող մեկ այլ խնութից ու դեղատնից, ինչպես և Կողբացու փողոցում հեծանիվ է գողացել։ 

 

Տուժողները ոստիկանություն չէին դիմել, սակայն հանցագործությունները բացահայտվելուց հետո նրանք հայտնաբերվել են ու հաղորդում տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  

 

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250