Պատահարներ

Ոստիկանները տան նկուղում հայտնաբերել են տարայի մեջ լցված կանեփ (տեսանյութ)

WRed 1 րոպե 541 դիտում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ, Պռոշյան գյուղի տներից մեկում խուզարկություն կատարեցին։


Տան առաջին հարկի սենյակներից մեկի զգեստապահանարում հայտնաբերվեց է դրամապանակ, որի մեջ կանեփանման բույսի հատիկներով 3 փաթեթ էր։ Նկուղում հայտնաբերվեց ապակյա տարայի մեջ լցված 34,10 գրամ քաշով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված։ 

 

Տան հարակից պահեստարանում հայտնաբերվեցին ռադիոընդունիչներ, այլ քաղաքացու անձնագիր և լինգ։


Տանտերը գողություն կատարելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանություն։
Նշանակվել են փորձաքննություններ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250