Պատահարներ

Շենքի բակում կողոպտել են 81-ամյա կնոջը

WRed 1 րոպե 207 դիտում
Շենքի բակում կողոպտել են 81-ամյա   կնոջը

Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.55-ին, ոստիկանություն է զանգահարել Զաքյան փողոցի բնակիչ 81-ամյա մի կին եւ հայտնել, որ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային երկու հեռախոս ու փող:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Ժամը 22.10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նույն տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Հաղթանակի 2-րդ փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդու:

Նախապատրաստվում են նյութեր:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250