Հասարակություն

Անասնապահությամբ զբաղվելու համար 1000 ընտանիքի աջակցություն կտրամադրվի

WRed 175 դիտում
Անասնապահությամբ զբաղվելու համար 1000 ընտանիքի աջակցություն կտրամադրվի

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելուն զուգահեռ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր է ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։

Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական նպաստների մասին» օրենքի առաջարկվող փոփոխությամբ, որտեղ ներմուծվել է «Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ» հասկացությունը, որը թույլ կտա աղքատության հաղթահարման ծրագրեր իրականացնել նաև այլ ոլորտներում և ուղղությամբ` ներառելով նաև քաղաքային բնակավայրերում ապրող ընտանիքներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250