Հասարակություն

Այն խնդիրը, որ մենք հիմա ունենք, նոր չի, խնդիրները 10 տարվա են. Ռևազյան

WRed 206 դիտում
Այն խնդիրը, որ մենք հիմա ունենք, նոր չի, խնդիրները 10 տարվա են. Ռևազյան

Այն խնդիրը, որ մենք հիմա ունենք, նոր չի, խնդիրները 10 տարվա են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով փաստին, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

 

«Հիմա մենք այդ խնդիրները մաքրում ենք: Մենք գնացել, մասնակցել ենք համապատասխան կոմիտեի նիստին, լավ պրեզենտացիա ենք արել, որի արդյունքում որեւէ հայկական ավիաընկերություն չի հայտնվել այսպես ասած, «սեւ ցուցակում»,-ասաց նա:

 

Ռեւազյանը նաեւ նշեց, որ որեւէ պատժատեսակ Հայաստանի նկատմամբ չի կիրառվել. «Հայաստանում գրանցված ավիաընկերությունները դիմել են, որ չվերթ իրականացնեն Եվրոպա, նրանց մոտ խնդիրներ են նկատել, որի հետեւանքով հսկողությունն ավելացել է մեր Քաղավիացիայի նկատմամբ: Եթե ավիաընկերությունները շուտ դիմեին, խնդիրն ավելի շուտ կառաջանար:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

 

Այդ խնդրի վերաբերյալ Տաթեւիկ Ռեֆազյանը նշել էր, որ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways եւ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա. փորձել են թույլտվություն ստանալ։ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումը, Atlantis European Airways -ն անցել է որոշակի խնդիրներով, իսկ Taron Avia-ն չի անցել, քանի որ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250