Քաղաքականություն
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ
WRed
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Նեթանյահուն՝ արաբական երկրների հետ գաղտնի շփումների մասին
Իրան-Հայաստան համագործակցությունը դանդաղել է. Իրանի դեսպան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Ձեզ համար Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջիկա օրերը լինելու են վճռորոշ. Փիթ Հեգսեթ
2.0